ՀՎԿ կենտրոնական գրասենյակում «Հայկական վերածննդին» միանալու մասին համաձայնագիր է ստորագրվել «Հայկական վերածնունդ» կուսակցության և ստորև ներկայացված չորս հասարակական կազմակերպությունների միջև.
1. «Միաբանություն» հաշմանդամ և սոցանապահով երեխաների բարեգործական Հասարակական կազմակերպություն
2. «Ռեաբիլիտացիոն ինֆորմացիոն տեխնոլոգիայի կենտրոն» Հասարակական կազմակերպություն
3. «Հուսալի ապագա» սոցիալ-առողջապահական Հասարակական կազմակերպություն
4. «Արշալույս» կանանց բարեգործական Հասարակական կազմակերպություն
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը շարունակվելու է նոր՝ Քաղաքացիական համագործակցության պլատֆորմի ձևաչափով, որը ղեկավարում է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: